Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ոստիկաններն արգելում էին մոմավառությունը ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի (տեսանյութ)

Ոստիկաններն արգելում էին մոմավառությունը ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի (տեսանյութ)
20.01.2015 | 14:04

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրն ստանալով՝ երեկոյան տասնյակ քաղաքացիներ եկել էին մոմեր վառելու Ազատության հրապարակում, որտեղ մի քանի օր շարունակվում էր մոմավառությունը ի հիշատակ սպանված Ավետիսյանների, սակայն, տասնյակ ոստիկաններ պատ կազմած թույլ չէին տալիս մոմերը տեղադրել օպերային թատրոնի աստիճանահարթակին` պնդելով, թե դա իրավախախտում է: Աստիճաններին մոմեր տեղադրելու փորձերը խոչընդոտվում էին, ոստիկանները սպառնում էին բերման ենթարկել: Մոտ կես ժամ անց, երբ հավաքվածները որոշեցին մոմավառությունը շարունակել հրապարակի վերջնամասում, ոստիկանության ներկայացուցիչը մոտեցավ ու հայտնեց, որ թույլատրում են մոմերը տեղադրել թատրոնի աստիճաններին:
Գյումրիում բախումների օրը, երբ տասնյակ մարդիկ Երևանում դարձյալ հավաքվել էին Ազատության հրապարակում, ոստիկանները շուրջ երեք տասնյակ քաղաքացիների էին բերման ենթարկել:

Տեսանյութ

Ոստիկաններն արգելում էին մոմավառությունը ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 3197

Մեկնաբանություններ